Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի եւ Ռուսաստանի գազի միացյալ շուկայի կազմավորման խափանման մասին։

Նա նշել է, որ միութենական ծրագրերի իրականացման հարցում առաջին տեղում են էներգակիրների գնագոյացման հարցերը, քանի որ դրանից է կախված բելառուսական տնտեսության մրցունակությունը, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն։

«Հիշեցնեմ, որ գազի միասնական շուկայի ձեւավորման միութենական ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ եւ ժամկետներ, որոնք, ցավոք, իմ կարծիքով, չեն իրականացվել։  Ո՞վ է պատասխանատու դրա համար,  ինչպե՞ս ենք շտկելու իրավիճակը։ Առաջնային նշանակություն ունի ոչ այնքան էներգառեսուրսների գինը, որքան հավասար պայմանները երկու երկրների տնտեսավարող սուբյեկտների համար։ Կարծում եմ, որ մենք ունենք մեկ ցանկություն (նույնիսկ ոչ թե պահանջ, այլ ցանկություն)՝ ուղղված ռուսական կողմին՝ ստեղծել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների աշխատանքի համար։ Կարեւոր է, որ գազի, նավթի գներն այս հավասար պայմաններում բարձր չլինեն։ Բայց դա բացարձակապես կարեւոր չէ։ Կարելի է ասել, որ դա նույնիսկ կարեւոր չէ։ Գլխավորն այն է, որ ռուսներն ու մենք հավասար գներ ունենանք էներգակիրների եւ մեր գործունեության այլ ուղղությունների համար։ Դա է գլխավորը»,-ասել է Լուկաշենկոն։