Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) լավ հեռանկար ունի եւ իրական արդյունքներ է արձանագրում: Ըստ Gazeta-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Չնայած այժմյան արտաքին տնտեսական կոնյուկտուրայի հետ կապված բոլոր դժվարություններին, չնայած ԵՏՄ-ի ներսում ընթացող բանակցություններին, տեսնում եմ, որ այս միավորումը շատ լավ հեռանկարներ ունի: Արդեն իրական արդյունքներ կան, որոնց նպատակն այն է, որպեսզի մեր քաղաքացիները զգան ԵՏՄ-ի անդամակցության դրական կողմերը»,- ասել է Լավրովը:

Նա նաեւ ընդգծել է, որ ԵՏՄ համակարգն աստիճանաբար զարգանում է: Լավրովը հավելել է, որ միության հեռանկարայնության մասին է վկայում նաեւ այն հետաքրքրությունը, որ ցուցաբերում են բազմաթիվ արտաքին խաղացողներ: