Իրաքը ցորենի չորս ամսվա ռազմավարական պաշար ունի։ INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության առեւտրի նախարարության ներկայացուցիչ Մուհամմադ Խանունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գոյություն ունեցող պաշարները չորս ամիս կարող են ծածկել [ցորենի] պահանջարկը։ Հետեւաբար, ռազմավարական պահուստը [ավելացնելու] անհրաժեշտություն կա, ինչը կառավարության եւ խորհրդարանի կողմից արդյունավետ միջոցներ է պահանջում պարենային անվտանգության ապահովման համար»,- ասել է Հանունը:

Բացի այդ, Իրաքի գյուղատնտեսության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է մեկ տոննայի դիմաց 100 000 դինարով (մոտ 68,5 դոլար) ցորենի գնման գնի բարձրացման մասին։ Նման միջոցառման համար, նշում է գործակալությունը, քվեարկել են տնտեսական բլոկի նախարարները՝ երկրի գյուղատնտեսության նախարար Մուհամմեդ ալ-Խաֆաջիի առաջարկությունից հետո։ Այսպիսով, Իրաքում մեկ տոննա ցորենի արժեքը կազմում է 850 000 դինար (մոտ 582,2 դոլար)։

Մարտին Իրաքի առեւտրի նախարար Ալյա Ահմադ Հասանը հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է լրացուցիչ 100 միլիոն դոլար հատկացնել արտերկրից ցորեն գնելու համար՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ, որը Ռուսաստանի հետ միասին հանրապետություն հացահատիկի հիմնական արտահանողներից մեկն է։