Թուրքիայի ազգային արժույթը դոլարի նկատմամբ նոր հակառեկորդ է գրանցել։

Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նոր իջեցումը հերթական հարվածն է հասցրել լիրային։

Արդեն դեկտեմբերի 17–ին մեկ դոլարը հասել է 16.13 լիրայի՝ սահմանելով բոլոր ժամանակների ռեկորդ։