Թուրքական լիրան յոթերորդ անգամ անընդմեջ անկում է գրանցել, իսկ CDS ռիսկի կարեւոր ցուցանիշը թուրքական ակտիվների համար մինչ այդ, 2008-ից ի վեր, հասել էր ամենաբարձր մակարդակին, տեղեկացրել է Reuters-ը։

Լիրան անցած չորեքշաբթի դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 5 տոկոսով եւ դեկտեմբերից հետո, երբ երկիրը արժութային ճգնաժամի մեջ էր, ամենացածր մակարդակին է հայտնվել։

Թուրքիայի արժույթը թուլացել է՝ մեկ դոլարը 15,4 675 լիրա եւ Գրինվիչի ժամանակով ժամը 08.11-ին կազմել 15, 458։ Այս տարի լիրան կորցրել է իր արժեքի մոտ 15 տոկոսը, իսկ 2021թ. արժեզրկվել էր 44 տոկոսով։

Կենտրոնական բանկը, նախագահ Թայիփ Էրդողանի ճնշման տակ, չի ցանկանում 14-ից բարձրացնել առանցքային տոկոսադրույքը, չնայած 70 տոկոս գնաճին։

Ի պատասխան դրամավարկային քաղաքականության ոչ ավանդական կարգավորման՝ Թուրքիայի վարկային դեֆոլտի 5-ամյա սվոփները (CDS), դեֆոլտից ապահովագրման արժեքը բարձրացել են 700 կետից ավելի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2008-ից ի վեր, վկայում են Refinitiv-ի տվյալները։

Զարգացող շուկաները տուժել են անցած շաբաթ, երբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել էր տոկոսադրույքները, որպեսզի զսպի գնաճը՝ միջոցներ հանելով ավելի ռիսկային ակտիվներից։