ԵՏՄ երկրների՝ այդ թվում Ղրղզստանի նախագահները ստորագրել են Մաքսային օրենսգիրքը, հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՝ Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Մինչ այդ նա հայտնել էր, որ Մաքսային օրենսգիրքը ստորագրել է երեք երկիր՝ բացառությամբ Ղրղզստանի։

Սարգսյանը նշել է, որ Ղրղզստանը, որը փաստաթղթերի ստորագրման արարողության ընթացքում իր ստորագրությունը չէր դրել Մաքսային օրենսգրքի տակ, ի վերջո հաստատել է այն։

«Ղրղզստանը չի ստորագրել միայն հայտարարությունն այն մասին, թե ինչպես ենք մենք կառուցելու արտաքին տնտեսական գործունեությունը։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր ղըրղզ գործընկերները առաջարկում են ճշգրտել խոչընդոտների, ներքին շուկայում սահմանափակումների վերացման վերաբերյալ ձեւակերպումը» ,- պարզաբանել է նա։

Աղբյուրը ՝  https://news.am/