Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Ղրղզստանի առեւտրաշրջանառությունը 18.6%-ով կրճատվել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը:

«Անցյալ տարվա 10 ամիսների ընթացքում ԵՏՄ պետությունների հետ արտահանման-ներկրման ծավալները կազմել են 1.575 մլրդ դոլար, ինչը կազմում է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի 81.4%-ը»,- ասված է զեկույցում:

Նշված ժամանակահատվածում Ղրղզստանը ԵՏՄ երկրներ 284 մլն դոլարի տարբեր ապրանքներ է արտահանել, 1.291 մլրդ դոլարի էլ՝ ներմուծել:

Լուրեր Հայաստանից – NEWS.am