Երևանում մեկնարկել է Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է.

– Ուրախ ենք Ձեզ հյուրընկալել աշխարհի ամենահին քաղաքներից մեկում՝ Երևանում: Իմ ազգի ամենատարբերվող գիծը հյուրասիրությունն է: Եթե դուք այսօր այստեղ եք, ուրեմն դուք մեր երկրի ընկերն եք:

Վարչապետն իր խոսքում նկատել է, որ այս հարթակն արդյունավետ է, երբ հանդիպում են գործընկերները, մարդիկ, ովքեր միակերպ են մտածում՝ հասնելու օպտիմալ լուծման, փորձ փոխանակելու, պայմաններ ստեղծելու՝  բիզնեսի զարգացման համար:

– Չնայած հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին՝ Միջազգային ինտեգրացիոն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական գործընկերությունում, կարող է միայն օգնել այդ ամենին: Ուրախ եմ ողջունելու համաժողովի մասնակիցներին: Շնորհակալություն Ձեր աշխատանքի համար: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք: Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել նաև նախկին համաժողովներին, ինչը խոսում է նմանատիպ համաժողովների արդյունավետության մասին: