ՌԴ ֆինանսների նախարարությունը ակնկալում է, որ ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքը կգործի 2017-ի կեսերից, հայտարարել է գերատեսչության փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում է Eurasiancenter.ru-ն:

«Ընդամենը կես ամիս առաջ ավարտվեց նոր Մաքսային օրենսգրքի համաձայնագրի կնքումը: Սա նոր փաստաթուղթ է, որը կարգավորում է մաքսային մարմինների գործունեությունը և կգործի ուժի մեջ մտնելուց հետո: Հույս ունենք, որ դա կլինի հաջորդ տարվա կեսերին ԵԱՏՄ 5 անդամ պետությունների համար»,-ասել է Տրունինը Համաշխարհային մաքսային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի նիստին: