Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի կեսերին՝ Երևանում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Այսօր մենք ձեզ հետ կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսերին՝ Երևանում՝ Ղազախստանի նախագահությամբ», –  Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ ասել է Միշուստինը։