Բոյեմբերի 16-ին բիթքոինի փոխարժեքն ընկել է ավելի քան տասը տոկոսով, վկայում են CoinGecko հարթակի տվյալները: Ամենահայտնի կրիպտոարժույթի գինն ընկել է մինչեւ 59377 դոլար:

Բիթքոինը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է մոտ 12 տոկոս, իսկ շուկայական կապիտալիզացիան այժմ կազմում է 1.1 տրիլիոն դոլար:

Բիթքոինն էժանանում է այն տեղեկատվության ֆոնին, որ Չինաստանը նոր սահմանափակումներ է պատրաստում կրիպտոարժույթների ոլորտում։ Նոր միջոցներից մեկն էլեկտրաէներգիայի ավելի բարձր գների ներդրումն է այն ընկերությունների համար, որոնք շարունակում են անտեսել բիթքոինի մայնինգի` կառավարության արգելքը:

Նոյեմբերի սկզբին կրիպտոարժույթի գինը պատմական ռեկորդ էր գրանցել, նոյեմբերի 10-ին դրա փոխարժեքը հասավ առավելագույն 69 հազար դոլարի։ Ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում էին, որ մինչեւ 2021 թվականի վերջը բիթքոինի փոխարժեքը կբարձրանա մինչեւ 100.000 դոլար: