«Վեոլիա ջուր» ընկերությունում ջրի կորուստները կազմում են 80 տոկոս, սակայն դա կապված չէ սակագինը բարձրացնելու մտադրության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ այժմ ցուցանիշները նվազել են։

«Դա ոչ մի կերպ կապ չունի 43  դրամով սակագնի բարձրացման մասին ներկայացված հայտի հետ»,-նշեց նա։

Ավելի վաղ Բաղրամյանը հայտնել է, որ հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է բարձրանալ 20 դրամով (մոտ մինչեւ 200 դրամ 1 խմ համար)։ Նա պարզաբանել է, որ փոփոխությունը չի վերաբերում սոցիալապես անապահով խավին, որը շարունակում է 1 խմ դիմաց վճարել 180 դրամ։