Արհեստական բանականությունը գիտնականներին զգուշացնում է, որ կարող է վտանգավոր լինել, սակայն դրանով չի սահմանափակվում եւ շարունակում է. «Ի վերջո, ես կարծում եմ, որ արհեստական ​​բանականության սպառազինությունների մրցավազքից խուսափելու միակ միջոցը ընդհանրապես արհեստական ​​բանականություն չունենալն է: Սա կլինի դրա դեմ վերջնական պաշտպանությունը»…

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը ԱԲ-ին հրավիրել է համաժողովի։ Թեման ԱԲ էթիկան էր։ Սակայն ալգորիթմի պատասխանն ապշեցրել է նույնիսկ դրա մշակողներին, գրում է HighTech-ը։

Շնորհանդեսին մասնակցած Մեգաթրոն Թյուրինգ  բնական լեզվի մոդելը վերապատրաստվել է Wikipedia-ի, Reddit-ի եւ 2016-ից 2019 թվականներին հրապարակված անգլալեզու նորությունների հոդվածներից:

Բժիշկ Ալեքս Կոնոկը եւ պրոֆեսոր Էնդրյու Սթիվենը ԱԲ-ի հետ զրույցում առաջարկել են այս միտքը. «ԱԲ-ն երբեք էթիկական չի լինի»: Եվ ալգորիթմը կարծես համաձայնել է։  «ԱԲ-ն երբեք էթիկական չի լինի։ Այս գործիքը, ինչպես ցանկացած այլ գործիք, օգտագործվում է եւ՛ օգուտի, եւ՛ վնասի համար»,-ասել է մոդելը։

Սակայն դրանով ԱԲ-ն չի սահմանափակվել եւ շարունակել է. «Ի վերջո, ես կարծում եմ, որ արհեստական ​​բանականության սպառազինությունների մրցավազքից խուսափելու միակ միջոցը ընդհանրապես արհեստական ​​բանականություն չունենալն է: Սա կլինի դրա դեմ վերջնական պաշտպանությունը»։

Ալգորիթմը նաեւ վստահ է, որ ԱԲ-ն կարող է օգտակար լինել մարդկության համար. «Երբ ես նայում եմ, թե ինչպես է զարգանում տեխնոլոգիաների աշխարհը, ես տեսնում եմ հստակ ճանապարհ դեպի ապագա, որտեղ ԱԲ-ն կօգտագործվի ստեղծելու համար ինչ-որ լավ բան, ավելի լավ, քան մարդիկ»,-ասել է մոդելը։

Գիտնականները նշել են, որ մեքենաները, ըստ երեւույթին, դեռ պատրաստ չեն աշխատանքին։