«ИТАР-ТАСС» գործակալության հայաստանյան ներկայացուցչության նախկին ղեկավար, երկարամյա լրագրողական փորձ ունեցող Տիգրան Լիլոյանին Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը պարգևատրեց Միության բարձրագույն շքանշանով՝ «Ոսկե խաչով»:

Տիգրան Լիլոյանը նշեց, որ երկար տարիներ լուսաբանել է Ռուսաստանում հայերի միության կազմակերպած բոլոր միջոցառումներն առանց բացառության:

«Ես անչափ շնորհակալ եմ այս գնահատականի համար: Ինձ համար մեծ պատիվ է լուսաբանել Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, ինչը նաև բարդ է, քանի որ այն եռանդը, էներգիան, որն ունի Միության նախագահը, չունի գրեթե ոչ ոք: Նրա հետևից հասցնելը ֆիզիկապես շատ դժվար է:

Շնորհակալ եմ պարգևի համար: Լրագրությունը, իհարկե, չեմ թողնի և ինչ հնարավոր է կանեմ օգտակար լինելու համար Ռուսաստանի հայերի միությանը»,- ասաց Լիլոյանը:

Արա Աբրահամյանն էլ նշեց, որ հպարտ է, որ այսօր պարգևատրում է պարոն Լիլոյանին: Վերջինս ընդգծեց, որ Լիլոյանն ունի մասնագիտական և ամենակարևորը մարդկային բարձր հատկանիշներ: