Աշխարհում նավթի պաշարները մարտին կրճատվել են 45 միլիոն բարելով, հաղորդում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA)։

«Նավթի համաշխարհային պաշարները մարտին նվազել են եւս 45 միլիոն բարելով եւ այժմ ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ բարելով ցածր են, քան 2020թ․ հունիսին»,-նշում է գործակալությունը:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում պաշարներն աճել են 3 միլիոն բարելով։ Սակայն պաշարները դեռեւս ցածր են միջին հնգամյա ցուցանիշներից եւ գտնվում են 2,626 միլիարդ բարելի մակարդակում։

ՄԷԳ-ի նախնական գնահատականների համաձայն՝ ՏՀԶԿ-ի պաշարներն ապրիլին աճել են եւս 5,3 միլիոն բարելով: