ԵԱՏՄ երկրները 2017 թվականին արտաքին և փոխադարձ առևտրում կներդնեն միասնական տեղեկատվական համակարգ: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն, հղում անելով riafan.ru-ին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից արդեն մշակվել է անհրաժեշտ կանոնակարգը: ԵՏՀ-ն տեխնոլոգիական հիմք է նախապատրաստում միության մասնակից-երկրների տրանսպորտային վերահսկողության տեղեկատվական համագործակցություն սկսելու համար։

Նոր համակարգը միտված է փոխադրողների համար մաքսային գործընթացների հեշտացմանը: Տրված և օգտագործվող թույլտվությունների մասին տեղեկությունը կպահպանվի հատուկ բազայում: Մասնագետներին հասու կլինեն տրանսպորտային հսկողության արդյունքները, այդ թվում` տուրքերի ու տուգանքների վճարման և նախկինում հայտնաբերված խախտումների վերացման մասին:

Աղբյուրը` Vesti.am