Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ մասնակիցներին կոչ է անում  ռուսական գազի  «հաշվարկների հետ կապված վարժություններ չանել». եթե որոշ երկրներ չմտնեին ԵՏՄ, նրանք գազ կգնեին եվրոպական գներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եկեք ուղիղ, առանց  նեղանալու. եթե այստեղ ներկա մի քանի երկրներ չանդամակցեին Միությանը կամ հեռանային նրանից, նրանք գազը կգնեին եվրոպական գներով… Եւ պետք չէ ոչիչնչ ապացուցել ու  հաշվարկների վարժություններ անել, ամեն ինչ անհամեմատ ավելի թանկ էր լինելու »,-ասել է Մեդվեդեւ Եվրասիական միջկառվարական խորհրդի նիստում:

Ռուսաստանի վարաչպետն ընդգծել է, որ այդ մասին պետք է հիշել, երբ ինտեգրացիան արգելափակող կամ դանդաղեցնող որոշումներ են ընդունվում: «Այստեղ ոչ ոք ոչ մեկի ուժով չի պահում», -ասել է Մեդվեդեւը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցած երկրներից արտահանման ծավալ  ռուսական շուկա վերջին տարիներին աճել է, բոլոր նկատելի արտոնություններ են ստացել   էներգետիկ համագործակցության առումով, այնտեղ շուկան դարձել է բացարձակապես բաց, զարգանում է արդյունաբերական կոոպերացիան: