Ամերիկյան SpoonTEK ստարտափը գործարկել է չափազանց փոքր հզորությամբ փոքրիկ ներկառուցված էլեկտրաշոկերով գդալ: Այն անվտանգ է մարդկանց համար, եւ նույնիսկ, ինչպես պնդում է արտադրողը, կարող է օգտագործվել սննդի որակը բարելավելու համար, գրում է Tekhkult-ը։

Նշվում է, որ նման գդալի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի, նատրիումի գլուտամատի եւ այլ համեմունքների օգտագործումը, որոնք վտանգավոր են համարվում օրգանիզմի համար։

SpoonTEK գդալն ունի երկու էլեկտրոդ՝ բաժակի մեջ եւ բռնակի մեջ, էներգիայի կոմպակտ աղբյուր եւ լուսադիոդ: Հավաքված սնունդը շփվում է մեկ էլեկտրոդի հետ, մարդու ձեռքը՝ երկրորդի, իսկ երբ գդալը բերանում է, էլեկտրոդների միջեւ էլեկտրական շղթան փակվում է, եւ լեզվի միջով հոսանքի թեթեւ լարում է անցնում։