ԱՄՆ-ում ապակե տարաների պակասի պատճառով ալկոհոլային խմիչքների անբավարարություն է սպասվում, հայտնում է CNBC-ը՝ հղում անելով ԱՄՆ թորած սպիրտի հարցերով խորհրդի գլխավոր տնտեսագետ Դեւիդ Օզգոյին, գրում է «ГазетаРу»-ն։

«Սպիրտային խմիչքների որոշ խոշոր արտադրողներ, չնայած միլիոնավոր շշեր մատակարարելու համար բազմամյա պայմանագրեր ունեն, որոշ դեպքերում հայտնաբերում են, որ ստիպված են ընտրել, թե ինչ չափի շշեր են ուզում ստանալ»,- ասել է Օզգոն:

Նա բացատրել է, որ ԱՄՆ-ում ալկոհոլային խմիչքների համար ապակե տարաների անբավարարությունն առաջացել է կորոնավիրուսային համավարակի պատճառով մատակարարման համաշխարհային շղթաների խաթարման հետեւանքով։

«Մեծ Բրիտանիայի գործարանում, որտեղ մենք աշխատում էինք կորոնավիրուսի բռնկում էր տեղի ունեցել եւ ստիպված էին այն ամբողջությամբ փակել, որպեսզի մեր արտադրությունը ժամանակից գոնե մի քանի ամսով հետ մնա»,- Օզգոյի խոսքերն է հաստատել Ջեսիկա Պետերսոնը՝ Ֆրանկֆուրտի Castle & Key թորման գործարանի օպերացիոն տնօրենը:

Օզգոն պարզաբանել է, որ ապակե շշերի պակաս արտադրական բոլոր ոլորտներում կա՝ դրանք չեն բավարարում ո՛չ վիսկիի, ո՛չ տեկիլայի, ո՛չ օղու համար։