Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Թեման քննարկվել է, եւ մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՄ կարգավորող մարմին) անդամ ենք Էմիրությունների եւ ԵՏՄ միջեւ ազատ առեւտրի գոտու մասով»,-ասել է Մանտուրովը։

«Մենք ամեն կերպ աջակցելու ենք նրանց (ԵՏՀ-խմբ.),քանի որ մենք չափազանց շահագրգռված ենք դրանում»,-հավելել է նախարարը։

Մանտուրովն ասել է, որ ԱՄԷ-ն դիմում է ներկայացրել ԵՏՀ-ին ազատ առեւտրի գոտու մասին։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 3,3 միլիարդ դոլար։ «Հաշվի առնելով նախորդ եւ այս տարվա պարամետրերը՝ գուցե այս տարի հասնենք 5 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային է։ Եվ սա հիմնականում արտահանումն է։ Մենք մեր գործընկերների հետ կքննարկենք նաեւ այն ապրանքների ի հայտ գալու հեռանկարը, որոնց մատակարարմամբ նրանք հետաքրքրված են»,-եզրափակել է նա։