Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Ամանորին ընդառաջ, գնելով «Samsung», «iPhone» և «Xiaomi»  սմարթֆոնների մի շարք մոդելներ, կստանաք 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով:

Առաջարկը գործում է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը (ներառյալ):

Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկ:

  • «Y» սակագնային պլանով տրամադրվող ծառայություններ են.
  • TikTok, Instagram, Facebook, Spotify, Clubhouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, Twitter, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC, IVI հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն
  • 5 ԳԲ ինտերնետ
  • 400 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախ, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, «Vidafone Ուկրաինա»
  • 10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո
  • 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ծանոթություններ

  • «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
  • Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում` ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.