ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 97 պատգամավոր, իսկ 4 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։

Ընդունվեց նաև «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը, կողմ քվեարկեց կողմ է քվեարկել 98 պատգամավոր, իսկ 3 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։

Ընդունվեց նաև Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը։ 95 պատգամավոր կողմ քվեարկեց, ձեռնպահ 2 պատգամավոր և 2 պատգամավոր կողմ լինելու մասին նամակ էր թողել։