Օտարերկրյա պետությունների հետ ազատ առևտրային գոտիների ստեղծումը էական ազդեցություն կունենա Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների վրա: Հայաստանում «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի քննարկման ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:

«Հավանաբար, շատերն արդեն գիտեն, որ ԵԱՏՄ-ն ստեղծում է ազատ առևտրային գոտիներ մի շարք երկրների հետ, որոնք կարևոր դերակատարներ են համաշխարհային տնտեսության մեջ, ինչպիսին է, օրինակ Սերբիան: Վերջերս ազատ առևտրային գոտի է ստեղծվել Վիետնամի հետ, ապագայում հնարավոր է ստեղծվի Հարավային Կորեայի և Սինգապուրի հետ»,-ընդգծել է Լիսովոլիկը:

Նրա խոսքով՝ դա կարևոր փաստ կհանդիսանա Հայաստանի և կառույցի այլ երկրների համար: