Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինները և խոշորագույն նավթագազային կազմակերպությունները գազի միասնական շուկայի ձևավորման դեպքում կողմ են հավասար եկամտային գնի սահմանմանը:

Գազի միասնական շուկայի ձևավորման  հարցը քննարկման է դրվել նավթի և գազի հարցերով ԵՏՀ խորհրդատվական հանձնախմբի աշխատանքային նիստին, որի կազմի մեջ մտնում են լիազոր մարմինների, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների նավթագազային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի անդամները եկել են եզրահանգման, որ ձևավորվելիք ընդհանուր շուկայի ֆոնին նպատակահարմար է անդամ երկրների տարածքում անցումը գազի հավասար եկամտային գնին: Բացի այդ, պահանջվում է նաև միջազգային պայմանագիր կնքել միության անդամների լիազորությունների սահմանման վերաբերյալ՝ ստեղծելով միջպետական բորսա, որով հնարավոր կլինի առևտուր անել :

Նիստի անդամ երկրների ներկայացուցիչները նաև միակարծիք են եղել այն հարցում, որ շուկայական գնի պահպանման չափորոշիչներ կհամարվեն կողմերի ներկայացրած ազգային նորմատիվ-իրավական ակտերը: Դրանք  պետական վերահսկողություն կսահմանեն նվազագույն շահութաբերությամբ: Չափորոշիչների մեջ կմտնի նաև պետական վերահսկողության դադարեցումը ներքին շուկայում բնական գազի վաճառքի դեպքում: