«Եվրասիական տնտեսական միությունը  ծրագրում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ»,- այդ մասին «Известия»-ի հետ զրույցում հայտնել է Համապետական մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:

«ԵԱՏՄ-ի մասշտաբներով խնդիրը հնարավոր է լուծել, եթե մենք տեսնենք գործընկեր երկրների հայտարարագրման փաստաթղթերի, այդ թվում՝ մաքսային արժեքի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ զանգվածը: Մենք ունենք տեղեկատվության փոխանակություն, բայց որոշ խմբերի վերաբերյալ տվյալների պահոցների մուտք առայժմ չկա: Ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձաժողովի հովանու ներքո կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ, և այդ ժամանակ ամեն ինչ բավականաչափ թափանցիկ կդառնա: Այդ հարցն այժմ քննարկվում է»,- թերթին հայտնել է Բուլավինը։