«Մեր առաջնահերթ խնդիրն է որոշել այն երկրների արտաքին տնտեսական գործունեության և խմբերի գերակայությունները, որոնց հետ անհրաժեշտ է ստեղծել առևտրատնտեսական ուղիղ փոխհարաբերություններ»,- այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը և հավելել, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է հավաքում:

«ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է ստանում, մեր միության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Միշտ դիմումներ ենք ստանում առևտրա-տնտեսական փոխհարաբերություններ հաստատելու մասին»,- նշել է Սարգսյանը: