ԵՏՄ-ի դրական դինամիկան երեք բաղադրիչների փոխգործունեության արդյունքն է` համաշխարհային տնտեսության վերականգնում, ազգային բարեփոխումներ եւ եվրասիական միության ինտեգրացիոն ներուժ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

«Այս տարի մենք  դուրս ենք եկել դեպի աճի հետագիծ: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում մինչեւ տարեվերջ ՀՆԱ-ի, արդյունաբերության եւ առեւտրի  աճել է գրանցվել ինչպես միության, այնպես էլ արտաքին առեւտրային գործընկերների հետ: Օրինակ, այս տարվա տասն ամիսների ընթացքում փոխադարձ առեւտրի աճը կազմել է 27 տոկոս: Այսպիսի տեմպեր երկար ժամանակ չենք  գրանցել: Այս դրական դինամիկան երեք բաղադրիչների արդյունքն է` համաշխարհային տնտեսության վերականգնում, ազգային բարեփոխումներ եւ մեր միության ինտեգրացիոն ներուժ։

Կարեւոր է, որ այս դրական միտումը կայունանա, եւ մենք առավելագույնս օգտագործենք մեր հնարավորությունները: Հետեւաբար, մեր առջեւ ծառացած խնդիրն ինտեգրացիոն գործընթացների խորացումն ապահովելն  ու տնտեսությունների արդիականացման եւ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է»,-նշել է նա։