Ռուսաստանն ու Ղազախստանն ընդունել են համատեղ նախագիծ, ուղղված փոխադարձ առևտրի մեծացմանը, որի շրջանակում 2016-2017 թթ. նախատեսվում է իրականացնել 4 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի ծրագրեր: Աստանայում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության ֆորումի արդյունքներում փաստաթուղթը ստորագրել են Աստանայում ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Կուանդիկ Բիշինբաևը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական կոմունիկացիոն կենտրոնը, հղում անելով «ТАСС» գործակալությանը:

Ուլյուկաևի խոսքով վերջին երկու տարիների ընթացքում ինչպես երկու երկրների միջև, այնպես էլ ամբողջ աշխարհում համաշխարհային առևտրի տեմպերը մոտ երկու անգամ ավելի ցարծ են համաշխարհային տնտեսական աճի տեմպերից և հույս է հայտնել, որ այս կերպ մինչև տարվա վերջը կսկսեն հաղթահարել այդ խնդիրը:

Աղբյուրը՝ vesti.am