ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև Ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները նախատեսվում են 2017 թվականի մայիսին, միավորման անդամ երկրներից որևէ մեկում: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն:

«Հաջորդ հանդիպումը նշանակված է 2017-ի մայիսին, ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկում»,-այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը տարածվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման նախօրեին:

Այդ թեմայով քննարկման առաջին փուլը կայացել է նոյեմբերի 9-ին, Երուսաղեմում: