Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողվին Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ալիկ Այդարբաևը ճեպազրույցի ժամանակ խոսել է համաժողովից ստացած իր տպավորությունների մասին։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին հրավերի համար: Շատ հետաքրքիր համաժողով էր: Միանում եմ գործընկերներիս, որոնք ասել են, որ այս համաժողովը նախևառաջ հնարավորություն է տալիս հանդիպել և քննարկել արդիական հարցեր, բայց իհարկե, երբ մենք այցելում ենք որևէ երկիր նման համաժողովների, ծանոթանում ենք արդյունաբերական ընկերությունների հետ: Երեկ ինձ հաջողվեց մի քանի ձեռնարկություն այցելել: Տպավորություններս դրական են: Բացի այդ, մենք հատուկ տնտեսական գոտում ուսումնասիրել ենք, թե ինչպես են մշակվում նոր ծրագրային արտադրանքները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես է տեղի ունենում պլանշետների, բջջային հեռախոսների արտադրությունը: Եվ ցանկանում եմ ասել, որ ամեն երկիր չէ, որ կարող է նման արտադրանք ունենալ: Ինձ պատմել են, որ այստեղ միութենական նշանակության մեծ ինստիտուտ է եղել, որը զբաղվել է մաթեմատիկական կիրառական գիտություններով, ինչն այսօր վերածնվում է, երիտասարդությունն աշխատում է և ոլորտը հաճելի տպավորություն է թողնում: Եվ իհարկե, այսօր մենք քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք մեր միության առջև են ծառացած. խոչընդոտները, համընկերությունները, թվային օրակարգը և այլ արդիական հարցեր: Նման հանդիպումներին հաջորդում է բոլորովին այլ մտածելակերպ: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արա Արշավիրի Աբրահամյանին»: