Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը փետրվարի 21-ին կմեկնի Իրան՝ այդ երկրի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նպատակով: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն:

Առաջին փոխվարչապետը կմեկնի Թեհրան 2017-ի փետրվարի 21-ին: Նախատեսվում է, որ Շուվալովը գործնական հանդիպումներ կունենա Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի Մոհամմադ Ռեզա Նեմածադեի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ  Վաեզիի հետ:

Vesti.am