Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության նախորդ տարիների առևտրային քաղաքականությունը  կարիք ունի առաջնահերթությունների արդիականացման: Այդ մասին ասել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարարների կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա՝ քայլ առաջ, նոր հորիզոններ բիզնեսի համար»  4-րդ կոնֆերանսի ժամանակ:

«Համաշխարհային առևտրի զարգացման ժամանակակից միտումները վկայում են աշխարհի երկրների մեծ մասի միջև փոխկախվածության ուժգնացման մասին, որը արտահայտվում է բազմաթիվ արտոնյալ առևտրային համաձայնությունների կնքմամբ: Այդ պայմաններում ԵԱՏՄ-ի առջև գլոբալ խնդիր կա՝ թարմացնել առևտրային քաղաքականության մոտեցումները: Աճում է սպառող շուկայի համար մրցակցությունը, պարտադիր անհրաժեշտություն է դառնում ֆինանսների և ռեսուրսների մեծացումը, հատկապես զարգացող երկրների համար՝ միջազգային առևտրում քաղաքական գործոնի կտրուկ սրացման պայմաններում: Այդ պայմաններում Միությունը ձևավորում է պրոակտիվ առևտրային քաղաքականություն, առևտրա-տնտեսական համագործակցության հստակ քարտեզ»,-ասել է Նիկիշինան:

ԵՏՀ առևտրի հարցերով նախարարի կարծիքով, արտահանման զարգացման համար սեփական արտադրանքի մրցունակության բարձրացման , Միության երկրների  ռեսուրսային, աշխարհագրական և արտադրական առավելությունների  որակական օգտագործման համար առավել արդյունավետ և համակարգային որոշում է համարվում առևտրային համաձայնությունների կնքումը: Այդ քայլը կկարգավորի ներկայիս առևտրային քաղաքականությունը և ԵԱՏՄ երկրների համար հավելյալ զարգացման խթան կհանդիսանա:

«Մենք կենտրոնացած ենք ոչ թե  երկկողմանի ազատ տնտեսական գոտիների, այլ սեփական առևտրային բլոկների ձևավորման վրա՝ մի համակարգ, որը բաղկացած է մի քանի ազատ տնտեսական գոտիներից և այլ առևտրա-տնտեսական համաձայնություններից, որոնք տարածաշրջանի տնտեսական միջավայրի և  կայուն զարգացման համար երկարաժամկետ հեռանկարներ կապահովեն: Այդ միջոցառումներն  ուղղված են մրցունակության ապահովմանը»,-հավելել է ԵՏՀ-ի առևտրի հարցերով նախարարը:

Վերոնիկա Նիկիշինան նաև նշել է, որ երկրների միջև ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու ուղղությամբ երկխոսությունը կկառուցվի երեք հիմնական սկզբունքների վրա՝ երկրի շուկաների հասանելիության առումով արտահանման հետաքրքրության առկայությամբ, որոնց հետ ԵՏՀ-ն և ԵԱՏՄ երկրները բանակցություններ կսկսեն՝ համատեղ ներդրումային հետաքրքրությունների և գործընկերության մոդելների ստեղծման հիման վրա:

Կոնֆերանսի ընթացքում ԵՀՏ առևտրի հարցերով նախարարը պատասխանել է ամերիկյան բիզնես-հանրության  ներկայացուցիչների  հարցերին և ներկայացրել Միության տարածքում առևտրի հարցերով նորարարությունների մասին: Մասնավորապես, Վերոնիկա Նիկիշինան մանրամասնորեն խոսել է ԵԱՏՄ-ում մակնանշման ներդրման արդիական թեմայի շուրջ, ինչպես նաև ներքին շուկայի պաշտպանության հարկային և ոչ հարկային չափոփոշիչների մասին: