Փետրվարի 8-ին Երեւանում «ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկում է անցկացվում:

Միջազգային հարցերի եւ անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Ստեփան Սաֆարյանն  իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշեց, որ այս թեման արդեն ընդհանրապես ամբողջ աշխարհում է քննարկվում եւ դեռեւս երկար իր վրա կսեւեռի միջազգային հանրության ուշադրությունը:

«Այս քննարկման էությունն այն է, որ պարզվի, թե ինչ կերպ է հնարավոր օգնել, եւ երբ հնարավոր կլինի այս միությունների միջեւ համագործակցությունը»,- պարզաբանեց նա:

Ըստ որում՝ Սաֆարյանը չի կարծում, որ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հնարավորությունները լիովին բացակայում են, ինչպես շատերն են համարում: