Ապրանքների անմաքս ինտերնետ առևտրի շեմը ԵԱՏՄ երկրների տարածքում նախատեսվում է փուլ առ փուլ իջեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու երկրորդ տարվա ընթացքում, տեղեկացնում է eurasiancnter.ru-ն:

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը նոյեմբերի 16-ին համապատասխան հանձնարարական է տվել Եվրասիական տնտեսական հանձանժողովին:

Մասնավորապես, առաջարվում է Մաքսային օրենսգրքի գործունեության առաջին տարվա հաշվետվությամբ իջեցնել անմաքս առևտրի շեմը մինչև 500 եվրոյի ամսվա կտրվածքով, դրանից բարձր մաքսի արժեքը կկազմի ապրանքի գնի 30 տոկոսը, բայց ոչ ավելին, քան 4 եվրո մեկ կգ-ի համար: Մաքսային օրենսգրքի ժամկետի լրանալուց հետո անմաքս առևտրի շեմը կիջեցվի մինչև 200 եվրոյի: