ՌԴ նախագահի խորհրդական՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով 

Ներկայումս ՌԴ նախագահի խորհրդականի պաշտոնում Գլազևն իրականացնում է Դաշնային գործադիր իշխանությունների համակարգման պարտավորությունները՝ ուղղված եվրասիական ինտեգրացման զարգացմանը Մաքսային միության  և Ռուսաստան- Բելառուս-Ղազախստան միացյալ տնտեսական տարածության շրջանակներում:

Բավական հարուստ է Գլազևի քաղաքական ուղին՝ գիտաշխատողից մինչև նախարար, Պետդումայի պատգամավոր և ՌԴ նախագահի խորհրդական:

Գլազևն ավարտել է Լոմոնոսովի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև Կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտը, ստացել է դոտկոր պրոֆեսորի կոչում:

90-ականներին զբաղեցրել է ՌԴ արտաքին-տնտեսական կապերի գծով  նախարարի պաշտոնը:

1994-1995թթ. և 2000-2003 թթ. ընտրվել է Ռուսաստանի պետդումայի առաջին և երրորդ գումարման պատգամավոր, տնտեսական քաղաքականության գծով հանձնախմբի ղեկավար:

1996-ին նշանակվել է ՌԴ տնտեսական անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում:

2004թ-ին ինքնաառաջադրվել է ՌԴ նախագահի ընտրություններին՝ ստանալով ընտրողների ձայների 4,1 տոկոսը: Նույն թվականին ստեղծել է «Հանուն արժանավոր կյանքի»  համառուսական հասարակական միավորումը: 2005թ. «Родина» կուսակցության պառակտումից հետո դարձել է «Родина — Народно-патриотический союз» խմբակցության համանախագահներից մեկը:

2012թ. փետրվարի ՌԴ նախագահի ընտրություններին եղել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձը:

Բազմաթիվ գիտական հոդվածների և զեկույցների հեղինակ է: