«Արդեն երկու տարի է՝ բանակցում եմ ամերիկյան Burlington Capital ընկերության հետ՝  նրա օգնությամբ ստեղծելու միջազգային բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող կենտրոն։ Մի քանի անգամ այցելել եմ ԱՄՆ-ում վերջերս կառուցված ուռուցքաբանական կենտրոն, որը կառուցված է նոր տեխնոլոգիաներով և միջազգային չափանիշներով, զբաղված է նաև բժիշկների  վերապատրաստմամբ։ Աշխարհում նմանը չունի, և ես ուզում եմ, որ նույն կենտրոնը ստեղծվի Հայաստանում»,- ասաց Աբրահամյանը։ Բացի այդ, ՌՀՄ նախագահն ասաց, որ արդեն իսկ ձևավորվել են գյուղատնտեսական և բժշկական տեխնոլոգիաների ֆոնդեր՝ Հայաստանում այդ ոլորտները զարգացնելու համար։

«Արդեն աշխատանքներ են տարվել Հայաստանը մեծ գիտական ​​կենտրոնի վերածելու ուղղությամբ, որի շուրջ կհամախմբվեն գիտնականներ ամբողջ աշխարհից, և ոչ միայն հայերը»,- ընդգծեց Աբրահամյանը։