Հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակում, որը մի հարկի տակ է հավաքել իշխանության ներկայացուցիչների, հասարակական գործիչների, բիզնես- ոլորտի ներկայացուցիչների և երիտասարդ ակտիվիստների: Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, հոգևոր արժեքների ու դարավոր ընկերության վրա, ինչն էլ մեծ հնարավորություններ է ապահովում տնտեսության, արդյունաբերության, առևտրի, գիտության ոլորտներում կայուն զարգացման համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հաշվի առնելով այն, որ առաջարկները մշակված են բաց և կառուցողական քննարկումների ընթացքում, դրանք անպայման կծառայեն ռուս-հայկական երկխոսության կատարելագործմանը: Ցանականում եմ բոլորիդ հաջողություն և ամենայն բարիք: