Պղնձի գինը երկուշաբթի առավոտյան իջնում է, ընդ որում՝ նախորդ եռամսյակի արդյունքներով մետաղը թանկացել է ավելի քան 7 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,56 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 607 դոլար։

Առաջին եռամսյակի արդյունքներով՝ արդյունաբերական մետաղն այդ բորսայում թանկացել է 7,38 տոկոսով՝ ի հաշիվ գերազանցապես լավատեսական տրամադրությունների համաշխարհային շուկաներում։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,09 տոկոսով՝ 8 993 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 1,13 տոկոսով՝ 2 413 դոլար, ցինկինն իջել է 0,32 տոկոսով՝ 2 922,5 դոլար։