DFC Intelligence վերլուծական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ տեսախաղերի համաշխարհային լսարանը հասել է 3,7 միլիարդի, հայտնում է Games Industry պորտալը։

Նշվում է, որ 3,7 միլիարդ մարդ այս կամ այն ​​կերպ տեսախաղեր է խաղում տարբեր հարթակներում՝ ԱՀ-ով, կոնսոլներով կամ բջջային սարքերով։ Եվ, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը տեսախաղեր է խաղում, վերլուծաբաններն այս թվի միայն 10 տոկոսին են անվանում «իսկական» խաղացողներ։ Այդպիսի գեյմերները ընդամենը մոտ 300 միլիոն են։ Ըստ DFC Intelligence-ի՝ հենց նրանք են կողմնորոշում խաղեր մշակողներին եւ խաղային համակարգեր արտադրողներին։

DFC Intelligence-ը կարծում է, որ մշակողների համար գլխավոր խնդիրը  սմարթֆոնների օգտատերերին ավելի լուրջ եւ հզոր խաղային սարքավորումներով հետաքրքրելն է։

Վերլուծաբանները կանխատեսում են նաեւ, որ ապագայում գեյմերների թիվը կշարունակի աճել։