Մոնակոյի գործարար միջավայրը  քննում է Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունները, որպեսզի կարողանա մուտք գործել ԵԱՏՄ տնտեսական շուկա։  Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին այսօր  ՌԴ-ի Առևտրա-արդյունաբերական  պալատում  տեղի ունեցող տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Մոնակոյի իշխան Միշել Դոտտան։

«Դա հնարավորություն կընձեռի մեր երկրին Ռուսաստանի հետ կապ հաստատելու միջոցով մուտք գործել ԵԱՏՄ տնտեսական շուկա»,-հայտարարել է Միշել Դոտտան, հավելելով, որ նախապես համակողմանի գործունեության հեռանկարների մասին նախևառաջ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն դիվանագետները։ Մոնակոյի իշխանի խոսքով` այդ հարցերն այսօր կնքննարկեն ՌԴ-ի գործարար աշխարհի ներկայացուցիչները և Մոնակոյի թագավորության ԱՆԳ ներկայացուցիչ Ժիլ Տոնելլին։

Իր հերթին Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կառիտինը նշել է, որ Մոնակոն կարող է հետաքրիր հարթակ դառնալ ռուսական ընկերությունների   համար, որպեսզի վերջիններս դուրս գան Աֆրիկայի ֆրանսախոս երկրների շուկա։ 

Աղբյուր՝ Vesti.am