Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Եվրասիական տարածաշրջանային տնտեսական առաջին ֆորումի (ԵՏՏՖ) աշխատանքներին, որը տեղի կունանա 2016թ. հոկտեմբերի 58ը Երևանում (Հայաստանի Հանրապետություն): Ֆորումի խորագիրն է «Եվրասիական միություն. համագործակցության և բիզնես հանրության համախմբման նոր հնարավորություններ»:

Ֆորումն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ գործարար խորհրդի և ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ֆորումի հիմնական առաքելությունը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ԲՐԻՔՍ (БРИКС), ՇՕՍ (ШОС), ինչպես նաև Եվրամիության երկրների բիզնես միջավայրերի միջև երկկողմ և բազմակողմ տնտեսական գործակցության համար տեղեկատվական-դիսկուսիոն հարթակի ձևավորումն է:

maxresdefaultՖորումի աշխատանքներում կներգրավվեն պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, ֆինանսական կառույցներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Ֆորումին բարձր մակարդակով կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Հայաստանի պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Հրավիրված են գործարարներ Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Եվրամիության երկրներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից և այլ երկրներից:

Ֆորումի անցկացման վայրը Multi Grand Hotel հյուրանոցային համալիրն է (5+ աստղ, հասցե՝ Երևան-Աբովյան խճուղի N5, www.multigrandhotel.com):

Ֆորումի ծրագիրը ճշգրտվում է և տեղադրված կլինի http://armcongress.am/main/page/forum կայքում:

Նախատեսվում է երկու պլենար նիստի, սեկցիոն աշխատանքների և կլոր սեղանների անցկացում հետևյալ հիմնական ուղղություններով:

  • ԵԱՏՄ. բիզնես հանրույթների երկկողմ և բազմակողմ գործակցության նոր հնարավորություններ,
  • Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորումները և ներքին շուկայի պաշտպանությունը ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես միջավայրերի գրավչության համատեքստում,
  • Տեխնիկական կարգավորումները, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես միջավայրերի գրավչության համատեքստում,
  • «Մետաքսի ճանապարհ». տրանսպորտային հանգույցներ,
  • Էներգետիկա և էներգաինտեգրացում,
  • Գիտատար և նորարարական տեխնոլոգիաներ,
  • Հայաստան. զարգացման ռազմավարություն և նորարարական հնարավորություններ,
  • Հայաստան. բերքառատ դրախտ:

Ֆորումի մասին տեղեկատվությունը ներկայացված է Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքում՝ http://armcongress.am/main/page/forum:

Կից՝ ներկայացնում ենք Մասնակցության Հայտը:

Լրացված Հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 1-ը:

Լավագույն մաղթանքներով՝

 

Ա.Աբրահամյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան,
Եվրասիական տարածաշրջանային տնտեսական
ֆորումի նախագահ