Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մոտ ապագայում կքննարկի ԵԱՏՄ-Հարավային Կորեա համագործակցության զարգացման հեռանկարների ուսումնասիրությունների արդյունքները: Այդ մասին «Интерфакс»-ին հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԵՏՀ-ի, ԵԱՏՄ երկրների և Կորեայի Հանրապետությաններկայացուցիչների միջև հանդիպում, որտեղ քննարկման թեման եղել է ներկայիս առևտրային հարաբերությունները և դրանց զարգացման ուղիները:
Աղբյուր՝ Vesti.am