Հոկտեմբերի 6-ին՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում Երևանում կկայանա «ЭРА-ГЛОНАСС» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի շնորհանդեսը:

«ЭРА-ГЛОНАСС» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգը ՌԴ տարածքում արդյունաբերական շահագործման էր ենթարկվել 2015-ին:

Համակարգի նպատակն արտակարգ ծառայությունների արձագանքի ժամանակի կրճատումն ու ՃՏՊ-ների ծանր հետևանքների նվազեցումն է:

«ЭРА-ГЛОНАСС»-ն աշխարհում նմանատիպ առաջին համակարգն է: Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի և 6-րդ ռուս-հայկական միջտարածաշրջանային «Ռադիոէլեկտրոնիկայի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում համագործակցության» համատեղ նիստին  ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լյուդմիլա Յուրասովան կխոսի «ЭРА-ГЛОНАСС» արտակարգ արձագանքման համակարգի կառուցվածքի սկզբունքների մասին:

Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15-18-ը: Այսօր «ЭРА-ГЛОНАСС»-ը գործում է ամբողջ ծավալով և ապացուցում իր արդյունավետությունը՝ օգնելով փրկել ՃՏՊ-ներում տուժած մարդկանց կյանքը:

Ներկայումս ընկերությունը ընդունել է 392 հազար կանչ: Շուրջ 3.7 հազար կանչ արտակարգ արձագանքման ծառայության օգնության կարիքն են ունեցել, ընդ որում, դրանց կեսը ստացվել են ավտոմատ ռեժիմով՝ խիստ վնասված մեքենայով ճանապարհատրանսպորտային վթարի կանչի ժամանակ: Բոլոր տուժածներին օգնություն էր ցուցաբերվել: Ներկայումս համակարգում գրանցված է ավելի քան մեկ միլիոն տրանսպորտային միջոց: Հզոր տեխնոլոգիական պահուստով «ЭРА-ГЛОНАСС» համակարգը համարվում է նոր ծառայություններ և արտադրանքներ ստեղծելու հնարավորությամբ օժտված նոր էկո միջավայր: Հոկտեմբերի 6-ին, համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև ռուսական «ЭРА-ГЛОНАСС», «Прогресс» միկրոէլեկտրոնային սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտի և հայկական «ЕИА Инжиниринг» կազմակերպությունների երկկողմ համաձայնության ստորագրում նավիգացիոն ոլորտում համագործակցություն իրականացնելու նպատակով: Կողմերը նախատեսում են ՀՀ տարածաշրջանում ենթակառուցվածքներ կառուցել, որոնք կապահովեն արտակարգ օպերատիվ ծառայությունների համակարգի և սարքավորումների գործունեությունը:

Vesti.am