Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Մոլդովայի օմբուդսմենները սեպտեմբերի 6-ին Բիշքեկում կստորագրեն Օմբուդսմենների եվրասիական ալյանսի ստեղծման հուշագիր: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն, հղում անելով ՌԴ մարդու իրավունքների լիազորի կայքին:

«Սեպտեմբերի 6-ին, Բիշքեկում «Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների ոլորտում նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործման հարցում. ակնկալիքներն ու հեռանկարները» թեմայով միջազգային ֆորումի շրջանակում կկայանա Օմբուդսմենների եվրասիական ալյանսի ստեղծման հուշագրի ստորագրում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Օմբուդսմենների ալյանսի հիմնական խնդիրը, ինչպես ասվում է հուշագրում, կլինի համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի և այլ միջազգային կառույցների հետ համագործակցության իրականացումը:

Vesti.am