Երևանում հոկտեմբերի 13-16-ը կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացմանն ընդառաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկանք է տրամադրել ԵԱՏՄ անդամ պետություններին մակրոտնտեսական էֆեկտների վերաբերյալ:

ԵԱՏՄ անդամ պետություններ. Մակրոտնտեսական էֆեկտներ

Խոսելով ԵԱՏՄ երկրների վրա մակրոտնտեսական էֆեկտների մասին հարկ է նշել, որ ինտեգրման գործուն փուլը մեկնարկել է 2010 թվականին՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև Մաքսային միության ստեղծման պահից սկսած: Երկրների միջև մաքսային սահմանների վերացումը, մաքսային օրենքների միասնականացումը, այդ թվում՝ Միասնական մաքսային սակագնի սահմանումը և Մաքսային միության մաքսային օրենսգրքի ընդունումը բերեցին ծառայությունների և ապրանքների փոխադարձ հոսքերի կտրուկ աճի, ինչպես նաև ներդրումների փոխանակմանը և հարաբերությունների ակտիվացմանը` արտադրական ոլորտում: Բացի այդ, տնտեսական աճին նպաստել են նաև արտաքին գործոններ: Դրանք են՝ համաշխարհային տնտեսության հետճգնաժամային վերականգնման ավարտը, հումքային ապրանքների գնային աճը, երկարաժամկետ ֆինանսավորման մատչելիությունը:

Որակական փոփոխություններին նպաստեցին նաև ինտեգրման խորացումը և միասնական տնտեսական տարաքծը, իսկ  հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, որին 2015-ին միացան Հայաստանի և Ղրղզստանի հանրապետությունները:

Միության ընդհանուր շուկայի ստեղծման ճանապարհին պատնեշների հետևողական հաղթահարումը խթանեց արտադրական համագործակցության զարգացումը և փոխադարձ առևտրի կառուցվածքի դիվերսիֆիկացիան:

Չնայած, փոխադարձ ապրանքաշրջանառության մեջ հումքային ապրանքների քանակային գերակայությանը, աճեց անդամ երկրների բարձր ավելացված արժեքով արտադրական ապրանքների պահանջարկը: Բացի այդ, առևտրային շրջանառության մեջ աճեց նաև ծառայությունների չափաբաժինը (11% 2010-ին, 13,9% 2015-ին), ինչը թույլ է տալիս խոսել ծառայությունների ոլորտի զարգացման մասին: Ընդ որում, անդրադառնալով Հայաստանին, կարելի է ասել, որ ազգային արտադրողների համար ոչ միայն գործընկեր երկրների շուկան ավելի հասանելի դարձավ, այլև բարելավվեց արտադրողների և իրացմամբ զբաղվող ընկերությունների համագործակցությունը, աշխուժացան երկարատև, հեռանկարային համագործակցության վերաբերյալ բանակցությունները: Այժմ արդեն տեսանելի է դեպի ԵԱՏՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման աճը:

Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել Միության անդամակից երկրների տնտեսական զարգացման հավասարեցում՝ չնայած տնտեսության մասշտաբների տարբերությանը: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի տարբերությունը 2010 թ. դրությամբ 11,6 անգամից նվազել է մինչև 9,1 (2015-ի դրությամբ):  Անդամակից երկրները մոտեցել են նաև աշխատավարձերի մակարդակով, աշխատանքի արդյունավետությամբ, գիտական կադրերի ապահովվածությամբ և գործազրկության ցուցանիշներով:

Միության մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան 2010-2014 թթ. տարածաշրջանային մի շարք ավելի «հասուն» միավորումների արդյունքերից դրական է եղել: Այսպես, Միթույունում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը համաշխարհային դինամիկայից բարձր է եղել, ինչպես նաև գերազանցել է տարածաշրջանային կազմակերպությունների՝ ԵՄ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի (Mercosur)  ցուցանիշները:   

Գործազրկության մակարդակը Միության ներսում 2015-ի տվյալների համաձայն 5,7% է եղել, ինչն ավելի լավ է, քան ԵՄ-ում (9%) և համատեղելի է ԱՄՆ-ի ցուցանիշի հետ (5%):

2015-2016 թթ. արտաքին գործոնները բացասական ազդեցություն ունեցան մեր երկրների կայունության վրա: Առաջին հերթին ածխաջրածինների գների անկումն էր համաշխարհային շուկայում, այն դեպքում, երբ  ածխաջրածինները Միությունից արտահանվող ապրանքների զգալի մասն են կազմում (2015թ տվյալների համաձայն մոտ 50%): Արդյունքում տեղի ունեցավ ազգային արժույթների դևալվացիա: Հետևաբար, եթե 2014-ին կարելի էր ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի աճ գրանցել, ապա 2015 թվականին ցուցանիշները փոքր-ինչ հետ են ընկնում զարգացման համաշխարհային տեմպից:

ԵԱՏՄ երկրների նախաձեռնած քայլերը և գործողությունների համակարգումը Միության ներսում թույլ են տալիս փաստել, որ հաջողվել է բավականին արագ հաղթահարել  ցնցումները:

Ներկայումս իրավիճակը կայունացել է, և 2017-2018 թթ. Միության անդամ երկրներում գործարար ակտիվության և ՀՆԱ տեմպի աճ է ակնկալվում:    

Մեր երկրների զարգացման իրենց գնահատականներն են վերանայում նաև միջազգային գործակալությունները: Օրինակ՝ 2016- ի սեպտեմբերին «Standard&Poor’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունը Ռուսաստանի վերաբերյալ կանխատեսումը փոխել է բացասականից` կայունի: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կանխատեսում է վերականգնում, իսկ  «Moody’s» գործակալությունը՝ ռուսական տնտեսության աճ` արդեն 2017 թ.:

Կարևոր է նշել, որ տնտեսական պայմանների փոփոխություններին  արագ արձագանքելու անհրաժեշտությունը և արտաքին մարտահրավերները չեն խաթարել ինտեգրման ծրագրավորված զարգացումը, Միության օգտին ուղղված երկարաժամկետ նպատակների և հավակնոտ նախագծերի իրականացումը: Արտաքին ցնցումներից և փոխադարձ ազդեցության բացասական էֆեկտներից խուսափելու համար անդամակից երկրները քննարկում են ինտեգրման խորացմանն ուղղված համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման և արժութաֆինանսական ոլորտի համակարգման հնարավորությունները:   

Ընդ որում՝ Միության երկրները չեն կենտրոնացել միայն ներքին խնդիրների լուծման վրա, այլ  ակտիվորեն համագործակցել են համաշխարհային կառույցների, երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ: Համագործակցության ներքին աշխատանքներն ուշադրության կենտրոնում պահելով հանդերձ, ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացվում հատևյալ հարցին. ինչպե՞ս պիտի պատասխանի Եվրասիական տնտեսական միությունը համաշխարհային զարգացման մարտահրավերներին հինգ, տասը, քսան տարի անց, հաշվի առնելով, որ դրանց բովանդակությունն ու կառուցվածքը վերջերս նույնքան արագ են փոփոխվում, որքան մակրոտնտեսական պայմանները: