Հնդկաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ գործնական համագործակցությանը և սպասում է  համատեղ փորձագիտական խմբի զեկույցների արդյունքների քննարկմանը: Այդ մասին «РИА Новости»-ին   հայտնել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան  Պանկաջ Սարանը:

Մենք  հետազոտողների խմբի հետ համատեղ պատրաստել ենք զեկույց՝ ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ: Սա շատ կարևոր քայլ է: Ներկայում Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն առաջիկա քայլերի վերաբերյալ բանակցություններ են վարում,-ասել է նա:

Աղբյուրը՝ Vesti.am