Համակարգային փոփոխությունները տնտեսության ոլորտում, որպես պետական կառավարման օպտիմիզացման անհրաժեշտ պայման

 Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի կազմակերպիչ Արա Աբրահամյանի հոդվածը՝ հատվածաբար:

 Երևանում Եվրասիական գործընկերության միջզգային առաջին համաժողովի անցկացման նախօրեին անհրաժեշտ է շարադրել որոշ դրույթներ, կապված միջոցառման կազմակերպման ու բովանդակության հետ, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ:   

Ես բազմիցս անդրադարձել եմ մեր Հայաստանում այս համաժողովի անցկացմանը և կազմակերպմանը: Դրա գաղափարը կապված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմավորման հետ, ինչպես նաև երկրագնդի ամենախոշոր աշխարհամասի տարածքում փոխկապակցված, բազմամակարդակ, լայնածավալ տնտեսական համագործակցության զարգացման միտունմերի հետ: Խոսքն, այս դեպքում վերաբերում է Չինաստանի «Նոր մետաքսի ճանապարհ» հավակնոտ մեգանախագծին, Իրանի տնտեսության վերագործարկմանը, Հնդկաստանի հեռանկարային տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասի վերածմանը կաևորագույն գեոտնտեսական տարածաշրջանային կապուղու կամ արդիական տրանսպորտաէներգետիկ կոմունիկացիաների խաչմերուկի և այլն:

ԵԱՏՄ-ի կազմավորումը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կարևոր մասնակցությամբ իրականացվող ինտեգրացիոն գործընթացների ինստիտուցիոնալացման տրամաբանական շարունակություն կարելի է համարել: Մենք ընդհանուր պատմական և մշակութային անցյալով ենք կապված, մեր տնտեսության արտադրական և բոլոր այլ բաղադրիչների (տրանսպորտային, էներգետիկ, արդյունաբերական, գիտական և այլն) հիմքը խորհրդային համակարգում է ձևավորվել, մեզ միավորում է ռուսաց լեզուն և այլն:

Ժամանակակից աշխարհում անհնար է տնտեսական զարգացմանն ապավինել՝ առանց միջազգային տնտեսական համագործակցության: Ռուսաստանայան տնտեսության պոտենցիալ ու իրական հնարավորությունները, հումքային ռեսուրսները, զարգացող շուկան, ԵԱՏՄ այլ երկրների ազգային տնտեսությունների համապատասխան ցուցանիշների համեմատ ներդրումային հեռանկարներն ավելի սերտ ինտերգրացիայի անհրաժեշտության մասին են վկայում:

Իհարկե, Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների պատժամիջոցային պատերազմը չէր կարող չանդրադառնալ նորաստեղծ ԵԱՏՄ-ի սկզբնական հնարավորությունների վրա, այդ թվում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Կրճատվել է աշխատանքային միգրանտների թիվը, համապատասխանաբար կրճատվել են նաև հայաստանյան տնտեսության  մեջ կատարվող տրանսֆերտները: Կան հարցեր կապված կայուն արժույթով կամ ազգային արժույթով կատարվող փոխհաշվարկների հետ: Շարունակվում են Ռուսաստանից ներկրվող էներգակիրների (հիմնականում՝ գազի) սակագների վերաբերյալ քննարկումները: Կրճատվել են ներդրումային նախագծերը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, ռուս-թուրքական ճգնաժամի հայտնի «սեզոնային» շրջանը, այս կամ այն կերպ խթանեցին ԵԱՏՄ երկրների, այդ թվում Հայաստանի և Ռուսաստանի հետ առևտրային համագործակցության հնարավորությունների զարգացումը, հայկական, ղազախական, բելոռուսական և ղրղզական արտադրողների համար ճանապարհ բացեցին դեպի ռուսաստանյան շուկա:  

2016-ի գարնանը Ռուսաստանը փորձեց իջեցնել Հայաստանի համար գազի մատակարարման գինը 189-ից 150 դոլար, սակայն Վրաստանով իրականացվող տեղափոխման և հայկական էներգետիկ ընկերությունների սակագնային բարդ համակարգի պատճառով, օգտատերը, այսինքն ՀՀ քաղաքացին, գրեթե չզգաց ռուսական գազի էժանացումը: Ակնհայտ է, որ հենց այս պատճառով է ՀՀ նոր կառավարությունը, ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, առաջարկում օպտիմիզացնել էներգետիկ սակագները, իջեցնելով դրանք Հայաստանի կարիքավոր քաղաքացիենրի համար, ոչ թե բյուջեի, այլ տնտեսվարող սուբյեկտների հաշվին:  Այլ խոսքերով ասած՝ կարիքավոր քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը ապահովված խավի (խոշոր բիզնեսի) հաշվին կիրականացվի, ինչը կստիպի մենաշնորհային դիրքում գտնվող ընկերություններին օպտիմիզացնել սակագներն ու եկամուտները:

Մեր համաժողովը եվրասիական լայն ինտեգրացիայի համատեքստում էֆեկտիվ միջազգային հարթակի ստեղծում է ենթադրում, որին կմասնակցեն բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական սփյուռքի գործարար շրջանակներ, շահագրգիռ երկրների կառավարություններ, գիտնականներ,  արտադրական և հեռահորդակցային նորագույն տեխնոլոգիաներ մշակողներ: Նրանք կքննարկեն ԵԱՏՄ-ի և ընդհանրապես Եվրասիայի տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: Այդ թվում՝ ինտեգրացիա և համագործակցություն, պետական, տարածաշրջանային, մայր ցամաքի մասշտաբով ներդրումային նախագծեր, ինստիտուցիոնալ գործընկերության ծրագրերի ձևավորում, ազգային տնտեսությունների հստակեցման և դրանց ապրանքանիշային հնարավորությունների հաշվարկում և այլն:

Այն փաստը, որ մեր համաժողովն անցնում է  Երևանում, իմ կարծիքով, ժողովրդավար Հայաստանի անկախության 25-ամյակի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի կայացման կարևոր ձեռքբերում է: Մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում, որի հաջող լինելու համար անհրաժեշտ է տնտեսական ինտեգրացիան կառուցողներին արդյունավետ քննակման հարթակ տրամադրել:

Հայաստանի տնտեսությունը, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառերով   ճգնաժամային վիճակում է գտնվում, որի խորացումը կարող է վտանգել երկրի ինքնավարությունը: Բնականաբար, ամբողջ հայկական աշխարհը պիտի սատարի Հայաստանին և դրա նոր կառավարությանը՝  տնտեսության առողջացմանը, կայունության, հետագա զարգացման և առաջընթացի ապահովմանն ուղղված արմատական փոփոխություններ կատարելու համար:

Գալիք տնտեսական համաժողովի գլխավոր նպատակներից մեկը Հայստանի վարկի բարձրացումն է, ինչը կօգնի գրավել արտասահմանյան ներդրողներին, որոնից առաջիններն, իմ կարծիքով, պիտի հայկական սփյուռքի ներկայացուցիչները լինեն:

Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների  ճգնաժամի, տրանսպորտային շրջափակման, Ղարաբաղյան սահմանին ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի պայմաններում, արտաքին ներդրողը ցավոք, այնքան էլ ակտիվ չէ:  Մենք, կառավարության հետ  պետք է ստեղծենք շահավետ պայմաններ, որպեսզի ներդրողը հավատա իր ներդրումների հաջողությանը:

Հայաստանի կառավարությունն այսօր ճիշտ հայտարարություններ է անում հսկիչ մարմինների կողմից փոքր և միջին բիզնեսի կանոնավոր ստուգումների ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ, համարելով, որ ստւոգունմերը պիտի անցկացվեն միայն` ըստ անհրաժեշտության: Իմ կարծիքով, կարևոր է հարկային ստուգումների նվազեցման վերաբերյալ առաջարկը լրացնել այդ բիզնեսների զարգացման խթանման վերաբերյալ իրատեսական որոշումով՝ տրամադրելով պետական օպտիմալ վարկեր: Այս հարցի վերաբերյալ հարկավոր է մշակել ծրագիր՝ Սփյուռքի ներդրումային մասնակցությամբ:

Տարածաշրջանի ոչ համաչափ զարգացած լինելու պատճառով տուժում են և´ փոքր, և´ մեծ պետւոթյունները: Արտաքին կոնֆլիկտի առկայության դեպքում պետությունը պարտավոր է տարածաշրջանային զարգացման արդյունավետ քաղաքականություն վարել, որպեսզի նվազեցնի արտագաղթը: Անհրաժեշտ է նաև տնտեսապես շահավետ և բնակչության համար հետաքրքիր դարձնել սահմանամերձ գոտիները, ունենալ տարածքների տնտեսական զարգացման պարզ ու իրատեսական ծրագիր: Ժամանակակից Հայստանը փոքր երկիր է և´ տարածքով, և´ բնակչությամբ:  Հայերի մեծ մասը Հայաստանից դուրս է բնակվում: Կարևոր է տնտեսական և քաղաքական մեխանիզմներ ունենալ, որոնք հնարավոր կդարձնեն Սփյուռքի պատասխանատու ներթափանցումը պատմական հայրենիքի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանք։

Պետական կառավարման արդյունավետությունը շատ դեպքերում նաև բիզնեսի արդյունավետությունից է կախված: Այդ արդյունավետության ցուցիչներից են ներդրումների չափերը, նոր աշխատատեղերը, հարկերի քանակը, առևտրատնտեսական ցուցանիշների աճը և ՀՆԱ-ն, գործազրկության և աղքատւոթյան նվազումը, սոցիալական ծրագրերի աճը և այլն: 

Հարաբերությունների այս համակարգում կառավարությունը կարող է և պարտավոր է կրճատել սեփական ապարատի ծախսերը: Պետք է նվազեցնի  բազմաթիվ օգնականների և խորհրդականների քանակը և ուշադրությունն ու հոգատարությունն ուղղի բիզնեսի զարգացմանը և խթանի ներքին և արտաքին ներդրումների զարգացումը: 

Ժամանակն է մոռանալ փոխադարձ վիրավորանքները և միավորվել հանուն տնտեսության ոլորտում համակարգային փոփոխությունների, Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի բարօրության: Հայկական Սփյուռքը հատուկ տեղ ունի այս գործընթացում, քանի որ Հայստանի գլխավոր ու ամենահուսալի արտաքին դաշնակիցը հենց Սփյուռքն է:

Մենք մի մասնիկ ենք, բեկորներն ենք հին ու ստեղծագործ քաղաքակրթության, որի անունը Հայ է ու Հայություն:

Աղբյուր՝ eurasiancenter.ru