YouTube տեսահոսթինգը հրապարակել է 2022թ. ամենահանրահայտ տեսահոլովակների ցուցակը։ Առաջին տեղում  քաղցկեղից մահացած 23-ամյա բլոգեր Technoblade-ի (իսկական անունը՝ Ալեքս) տեսաուղերձն էր իր լսարանին։

Technoblade-ը, որը հայտնի է նախ եւ առաջ որպես Minecraft-սթրիմեր, մահացել է 2022թ. հունիսի 30-ին։ Ուղերձն իր բաժանորդներին բլոգերի մահվանից հետո ընթերցել է նրա հայրը։ «Եթե դուք դիտում եք սա, ուրեմն ես մահացած եմ։ Եթե էլի 100 կյանք ունենայի, ապա դրանցից յուրաքանչյուրում կցանկանայի նորից Technoblade դառնալ»,- Ալեքսի ուղերձն ընթերցել է հայրը։ Նորությունը գրելու պահին հոլովակն ավելի քան 87 մլն դիտում ուներ։

Երկրորդ տեղում հատվածն է «Օսկարի» արարողությունից, երբ դերասան Ուիլ Սմիթը խփում է վարող Քրիս Ռոկի դեմքին՝ իր կնոջ հասցեին արված անհաջող կատակի համար։ Երրորդ տեղում Minecraft-սթրիմեր Dream-ի հոլովակն է, որը 2022թ. բացահայտել է իրեն եւ առաջին անգամ ցույց տվել դեմքը։