Յոզեֆ Բոդանսկին ծնվել է Իսրայելում: 1980-ականների կեսերին նա հանդես է եկել որպես ԱՄՆ Պաշտպանության նախարարության և Պետդեպարտամենտի ավագ խորհրդական: 1988-2004 թթ նա ղեկավարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝  ահաբեկչության և ոչ ավանդական պատերազմների դեմ պայքարի հարցերով  աշխատանքային խումբը, ինչից հետո շարունակել է աշխատել որպես Կոնգրեսի հատուկ խորհրդական մինչև  2009 թ. հունվարը: Ավելի վաղ Բոդանսկին աշխատել է որպես պրոֆեսոր դասախոս՝ Ջոն Հոփկինսի համալսարանին կից Միջազգային առաջատար հետազոտությունների դպրոցում: Սկսած 1983 թ. Բոդանսկին ղեկավարել է  Միջազգային Ռազմավարական հետազոտությունների միջազգային ասոցիացիան [ISSA], ինչպես նաև հանդիսանում է Defense & Foreign Affairs ամսագրի գլխավոր խմբագիրը:

Ներկայումս զբաղվում է հետազոտություններով, պրոֆեսիոնալ գրական գործունեությամբ և միջազգային խորհրդատվությամբ: Բոդանսկին  տասնմեկ գրքերի հեղինակ է, այդ թվում ` «Բեն Լադեն. մարդը, ով պատերազմ հայտարարեց Ամերիկային» (No.1 բեսթսելեր՝ըստ New York Times-ի և Washington Post-ի), «Իրաքյան պատերազմի թաքնված պատմությունը» (բեսթսելեր` ըստ New York Times-ի և Foreign Affairs ամսագրի) և «Չեչենական Ջիհադը. Ալ Քաիդայի մարզումների վայրը և ահաբեկչության հաջորդ ալիքը» և այլն. Նա նաև հեղինակել է հարյուրավոր հոդվածներ և կոնգրեսի զեկույցներ:
 Յոզեֆ Բոդանսկին Պրահայի միջազգային համագործակցության ընկերության, ինչպես նաև Global Panel America հիմնադրամի տնօրենն է: