Microsoft-ի հերթական օպերացիոն համակարգը լրջորեն վատթարացնում է AMD պրոցեսորներով համակարգիչների աշխատանքը: Խնդրի եւ օգտատետերի բողոքների մասին հաղորդվում է TechPowerUp-ը:

Windows 11-ի տեղադրումից հետո AMD պրոցեսորների արտադրողականության նվազման մասին հայտնի է դարձել նոր ՕՀ-ի պաշտոնական թողարկումից անմիջապես հետո: Ryzen շարքի չիպերի հետ կապված խնդիրը խաղային արտադրողականության 15 տոկոս անկում եւ քեշ հիշողության մշակման գործում խիստ ուշացումներ է ներառում: Microsoft-ում լսել են բողոքները եւ խոստացել անհապաղ պատչ թողարկել:

Windows 11-ի առաջին թարմացումը, հակառակ սպասումներին, միայն խորացրել է խնդիրը: Այդպես, Ryzen 7 2700X պրոցեսորի L3 քեշի ուշացումն ավելացել է մինչեւ 31.9 նս: Համակարգիչների հաջորդ պատչը կթողարկվի մինչեւ հոկտեմբերի վերջ:

Windows 11-ը տեղադրման համար հասանելի է դարձել հոկտեմբերի 5-ին: ՕՀ-ի այս սերունդը բազմաթիվ փոփոխություններ է ներառում, այդ թվում՝ թարմացված ինտերֆեյս: